Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մոտ բարդություն չի եղել. Գայանե Սահակյանը ներկայացրել է իր փորձը

«Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մոտ բարդություն չի եղել. Գայանե Սահակյանը 
ներկայացրել է իր փորձը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մոտ որևէ բարդություն չի գրանցվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով նույնպես պատվաստվողների թվում է եղել:

«Մենք ստացել ենք օգնություն 15 հոգու համար, այո, առողջապահության նախարարից բացի, այլ անձինք ևս պատվաստվել են, այդ թվում՝ նաև ես: Որևէ մեկի մոտ հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի գրանցվել: Նույնիսկ հաճախ խոսվող ռեակցիան, այն է՝ ներարկվող հատվածում կարող է առաջանալ կարմրություն, տեղային ցավ, չի նկատվել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ իրենց ձեռքի տակ է «Սպուտնիկ V»-ի կլինիկական փորձարկումների գործը, ըստ որի, առաջին դեղաչափից հետո արդյունավետությունը գնահատվել է 91.4 տոկոս, երկրորդ դեղաչափից հետո այն հասնում է 94 տոկոսի:

«Մեկ եզրույթ էլ կա, պատվաստանյութը հիմնականում կանխում է մահացությունը և ծանր կլինիկական դրսևորումը: Կարող է մարդը վարակվել, թեթև կլինիկական ընթացք ունենալ, բայց դա չի նշանակում, որ պատվաստանյութն արդյունավետ չէ»,- նշեց Գայանե Սահակյանը:

2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ մասնակցելու շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]