Մշակույթ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կվերսկսի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կվերսկսի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն այս տարվա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի առաջին համերգը կնվիրի հայ երաժիշտների լավագույն բարեկամ Ռուբեն Բաբայանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագիրը տեղի կունենա հունվարի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Երեկոյին ելույթ կունենան դաշնակահարներ Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և ալտահար Մաքսիմ Նովիկովը:

Համերգը կվարի Նարինե Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում