Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկական Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր վերսկսել են մարզումները

Հայկական Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր վերսկսել են մարզումները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ վերսկսել են մարզումները ձմեռային դադարից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը` «Արարատ»-ը վերսկեց մարզումները Ձորաղբյուրի մարզաբազայում՝ նախապատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին: Մարզումները մարզասրահում սկսել է նաև Գյումրու «Շիրակ»-ը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն 16-րդն է (16 միավոր), «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են` 5-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]