Հասարակական

Վրաստանի Դմանիս քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

1 րոպեի ընթերցում

Վրաստանի Դմանիս քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 02:26-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 5-ին, ժամը 22:26-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.42⁰ և արևելյան երկայնության 44.01⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում