Հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 817 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք, առողջացել է 817 քաղաքացի, մահացել՝ 12-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 1462 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 601 768-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 853 դեպք, որոնցից 146 576-ը` առողջացման, 2 890-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 11 695 բուժառու:
Ընդհանուր առմամբ գրանցվել է 692 մահվան դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: