«ՍԲ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Համավարակի ընթացքում հազարավոր կյանքեր փրկած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման։ Վերջին երկու տարիներին և հատկապես վերջին մեկ տարում բժշկական կենտրոնը նորովի է դրսևորել իրեն՝ բարձրորակ բուժօգնությամբ, բարեհամբյուր վերաբերմունքով, իսկ այժմ նաև նոր տեսքով»,- գրել է Թորոսյանը:
Նախարարը նշել է, որ նոր բաժանմունքով բժշկական կենտրոնի վերակենդանացման մահճակալների թիվը դառնում է 120՝ փաստացի ամենամեծը Հայաստանում, ինչպես և ինքնին բժշկական կենտրոնը։