Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիևը հրաժարվել է հրատարակել հայաստանցի, բելառուսցի և ռուսաստանցի գրողների գրքերը

Կիևը հրաժարվել է հրատարակել հայաստանցի, բելառուսցի և ռուսաստանցի գրողների 
գրքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գրողների միությունը հրաժարվել է հրատարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք, ըստ իրենց,  ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ երկրների թվում են նաև Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը:

«Ուկրաինայի գրողների միությունը որոշում է ընդունել, որով դադարեցնելու է հրապարակել հրապարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ: Այդ երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան և Սուդանը»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ բացառություն կկազմեն նշված երկրների մահացած դասականները, ինչպես նաև այն ժամանակակից գրողները, որոնք բացահայտ կսատարեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կդատապարտեն Ռուսաստանի Դաշնության ագրեսիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]