Սպորտ

Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի քառորդ եզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի քառորդ եզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Airthings Masters-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակչի մրցումային առաջին օրը Արոնյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Արագ շախմատի 4 պարտիաներից երեքն ավարտվեց ոչ-ոքի, իսկ մեկում Արոնյանը հաղթանակ տոնեց` 1,5:2,5: Դեկտեմբերի 30-ին Նակամուրան և Արոնյանը ևս 4 պարտիա կանցկացնեն:

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում