Սպորտ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեի հետ ու գերազանցեց նրան 3:1 հաշվով:

Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2022, 2023, 2024 թվականներին: Նա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է ու աշխարհի չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում