Հասարակական

Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է «Խաղաղություն» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

«2021թ. հունվարի 6-ին տեղի կունենա ՍԲ Իլյա մարգարեի ուղղափառ մատուռի կառուցման առաջին աղյուսի տեղադրման արարողությունը: Այն կկառուցվի Էրեբունի ավիաբազայի ռուս օդաչուների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղղափառ մատուռը կկառուցվի Երասխում գտնվող բլրի վրա, որտեղ ընկել է նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռը:

Նույն վայրում դեկտեմբերի 12-ին տեղադրվել է ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ:

Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Հարձակման արդյունքում անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են, մեկը` վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում