1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի մոտ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի մոտ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի մուտքերի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիների մի հատվածը հավաքված է Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածում:

Քաղաքացիների մյուս հատված էլ ԱԺ-ի՝ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ է:

Նրանց խոսքով՝ հավաքվել են իշխանական պատգամավորներին ասելու, թե ինչ են մտածում նրանց մասին: «Որպես ԱԺ մեծամասնության պատգամավոր՝ դուք ձեր անգործությամբ ոչնչացրել ենք ԱԺ-ն՝ որպես գործադիրի հակակշիռ, որպես առաջնային մանդատի ինստիտուտ: Եվ դուք դրա համար պատասխան եք տալու»,-հայտարարեց քաղաքացիներից մեկը:

Հավաքվածներից մեկն էլ ասաց՝ պահանջում են նաև, որ խորհրդարանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի:

Ակցիային զուգահեռ խորհրդարանում անցկացվում է ԱԺ խորհրդի նիստ, որում առաջարկվում է համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու որոշմանը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև «Իմ քայլը»-ի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Նաիրա Զոհրաբյանին զրկվել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]