Հասարակական

COVID-19. Հայաստանում մեկ օրում վարակվել է 485, առողջացել՝444, մահացել՝ 16 մարդ

1 րոպեի ընթերցում

COVID-19. Հայաստանում մեկ օրում վարակվել է 485, առողջացել՝444, մահացել՝ 16 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157 834 դեպք, որոնցից 139 113-ն` առողջացած, 2768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15 280 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 583 644 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ առողջապահության նախարարությունից, դեկտեմբերի 26-ին կատարվել է 2 258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Առողջացել է 444, մահացել՝ 16 պացիենտ:

Նույն օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 673 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում