Միջազգային

Լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ-ում «Moderna» պատվաստանյութից առաջին ալերգիկ ռեակցիայի մասին

1 րոպեի ընթերցում

Լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ-ում «Moderna» պատվաստանյութից առաջին ալերգիկ ռեակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է Նուբար Աֆեյանի ընկերությանը պատկանող «Moderna» կորոնավիրուսի պատվաստանյութից առաջին ալերգիկ ռեակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Նշվում է, որ տղամարդը, որի մոտ առաջացել է ալերգիկ ռեակցիա, ունի ալերգիա խեցգետնակերպերի նկատմամբ:

«Այն բանից հետո, երբ ես պատվաստվեցի, զգացի տախիկարդիա, բայց մտածեցի, որ դա, հավանաբար, անհանգստությունից է: Ես վախենում էի այն բանից հետո, երբ տեղեկացա ԱՄՆ-ում «Pfizer»-ից ալերգիկ ռեակցիաների դեպքերի մասին, մանավանդ այն մարդկանց մոտ, որոնք նույնպես ունեին ալերգիա խեցգետնակերպերի նկատմամբ»,- հայտնել է բժիշկը, որի մոտ առաջացել է ռեակցիան:

Տղամարդու մոտ ընկել է արյան ճնշումը, նրան ներարկել են EpiPen դեղամիջոցը և 3-4 ժամ հետո դուրս գրել հիվանդանոցից:

«Moderna» ընկերությունից հայտնել են, որ իրենք դեռ չեն կարող հաստատել դեպքը, սակայն ուսումնասիրություն են իրականացնում այդ ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում