Ամանորյա նվեր-փաթեթներ են հանձնվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի երեխաներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքների մեջ մտնող տասնյակից ավելի գյուղերի երեխաներին են հանձնվել ամանորյա նվեր-փաթեթներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը, «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ, սահմանամերձ այս բնակավայրերի 1000-ից ավելի երեխաների համար պատրաստել է նվերներ, որոնք փոխանցվել են նրանց:
Խորհրդանշական այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է, որ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքները և հատկապես երեխաները գտնվում են Հանրապետության նախագահի և նախագահի աշխատակազմի շարունակական ուշադրության կենտրոնում: Նման նախաձեռնություն իրականացրել էր նաև նախորդ տարի։