Միջազգային

Համավարակի դեմ պայքարի համար աշխարհում արդեն ավելի քան 13 տրլն դոլար Է ծախսվել. Nikkei

1 րոպեի ընթերցում

Համավարակի դեմ պայքարի համար աշխարհում արդեն ավելի քան 13 տրլն դոլար Է ծախսվել. Nikkei

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի համավարակի դեմ պայքարի, դրա հետ կապված տնտեսական դժվարությունների հաղթահարման եւ բնակչության օգնության համար հատկացումների ընդհանուր գումարն աշխարհում այժմ գերազանցել Է 13 տրիլիոն դոլարը: Դեկտեմբերի 23-ին այդ մասին հայտնել Է ճապոնական Nikkei գործարար թերթը՝ վկայակոչելով իր փորձագետների հաշվարկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ գումարը, թերթի տվյալներով՝ հաշի Է առնում նաեւ համավարակի պայմաններում տնտեսության խթանման միջոցների՝ գրեթե 900 միլիարդ դոլարի՝ հենց նոր ԱՄՆ-ի Կոնգրեսում համաձայնեցված փաթեթը: Տնտեսության խթանման ավելի ու ավելի նոր ծրագրերի ընդունումը, նշում Է «Նիկեյը», հանգեցնում Է աշխարհի առաջատար երկրների պետական պարտքի ուռճացման: Փորձագետների հաշվարկներով՝ 2021 թվականին այն կհասնի նրանց միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 125 տոկոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում