Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

100-ից ավել հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ

100-ից ավել հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան «Հայաստան» 
հիմնադրամի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավել հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստան» հիմնադրամն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացին անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ գույքն ու տարիների ստեղծածը: Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում։

Հիմնադրամը հանձն է առել Հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100–ից ավել արցախցիներ ժամանակավորապես բնակություն են հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն անցյալում կմնան:

Ի դեպ, օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը այցելել էր Արցախ և հանդիպել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները:

«Հիմնադրամը կփորձի ֆինանսավորել պատերազմի հետևանքով տուժած տների ու բնակարանների վերանորոգումը: Այս ծրագրի իրականացման համար Հիմնադրամը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի»,– ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Համահայկական Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի փոխկապակցված զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am