Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները գիշերել են Հանրապետության հրապարակում

1 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները գիշերել են Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամների մի մասը գիշերել են Հանրապետության հրապարակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք դեկտեմբերի 22-ին վրաններ էին տեղադրել հրապարակում:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքը շարունակվելու է ժամը 16։00-ին։

Դեկտեմբերի 23-ին ողջ հանրապետությունում կշարունակվեն անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում