Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երկիր մոլորակի յուրաքանչյուր հարյուրերոդ բնակիչը վարակվել Է կորոնավիրուսով

Երկիր մոլորակի յուրաքանչյուր հարյուրերոդ բնակիչը վարակվել Է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 77,95 միլիոնը, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկումներից, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա: Այսպիսով, վարակվածների բաժինը կազմում Է մոլորակի բնակչության ավելի քան 1 տոկոսը, որը ՄԱԿ-ի Ազգաբնակչության բնագավառի հիմնադրամը գնահատում Է 7,795 միլիարդ տարվա կեսի դրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդացածերի ամենամեծ բաժինը համեմատաբար փոքր քանակությամբ բնակչությամբ երկրներում Է: Այսպես, Անդորայում վարակվել Է բնակչության 9,9 տոկոսը (7 633 մարդ), Լյուքսեմբուրգում՝ բնակչության 7,3 տոկոսը (44 809 մարդ): Չեռնոգորիայում կորոնավիրուս Է հայտնաբերվել բնակչության առնվազն 7,2 տոկոսի մոտ (44 542 մարդ), իսկ ԱՄՆ-ում՝ բնակչության 5,6 տոկոսի մոտ (ավելի քան 18,2 միլիոն մարդ): Ռուսաստանում այդ ցուցանիշը շուրջ 1,9 տոկոս Է (2,9 միլիոն մարդ): Աշխարհում կորանավիրուսի տարածումը շարունակում Է արագանալ:

Մինչեւ սեպտեմբեր, երբ շատ երկրներում սկսվեց վարակի տարածման այսպես կոչված երկրորդ ալիքը, աշխարհում օրական արձանագրվում Էր մինչեւ 300 հազար դեպք: Հոկտեմբերին այդ ցուցանիշն աճեց մինչեւ օրական 600 հազար դեպք: Դեկտեմբերի 20-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպպության տվյալներով, արձանագրվեց նոր ռեկորդ. վարակման 800 հազար հաստատված դեպք 24 ժամում: Դրա հետ մեկտեղ, փոքր-ինչ նվազել Է վարակվածների ընդհանուր թվից մահացածների բաժինը: «Առաջին ալքիի» ժամանակ այդ ցուցանիշը հասնում Էր 6 – 7 տոկոսի: Այսպես, մայիսի 9-ին, երբ աշխարհում արձանագրվել Էր վարակման 4 միլիոն դեպք, մահացել Է նրանց 6,92 տոկոսը՝ 276, 8 հազար մարդ: Կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել Է 1,7 միլիոնը, ինչը կազմում Է վարակվածների ընդհանուր թվի շուրջ 2,2 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am