Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ

Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստին որոշեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին նշանակել փոխքաղաքապետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքոմ Մելքոմյանը ներկայացրեց իր կենսագրությունը, ինչից հետո նրան ուղղված հարցեր հնչեցին:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դեմ արտահայտվեց թեկնածությանը, քանի որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը մասնագիտությամբ իրավաբան է և չի պատկերացնում նրան մշակույթի գծով փոխքաղաքապետի պաշտոնում:

«Իրականում պաշտոնը համակարգող և վերահսկող դեր ունի, դա է այդ պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա արդեն կան համապատասխան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը: Հարկավոր է նրանց հետ աշխատելով վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ նպատակների իրագործման այս ճանապարհը»,- նշեց  Մելքոմ Մելքոմյանը:

Նա նշեց, որ մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի, հակառակը՝ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը հարցրեց՝ արդյոք Մելքոմ Մելքոմյանը հասցրել է վերլուծել իր իսկ համակարգման ոլորտների վիճակը և որոնք են լինելու առաջին քայլերը:

«Որոշակի ուսումնասիրություններ արել եմ, ինչպես նաև լինելով 2 տարվա ավագանու անդամ՝ զբաղվել եմ տարբեր ոլորտներով: Սակայն, բնականաբար այս պահին չեմ կարող պնդել, որ այս աշխատանքին անցնելիս գույքագրել եմ առկա բոլոր խնդիրները և դրանց լուծումներն էլ ունեմ»,- ասաց փոխքաղաքապետի թեկնածուն:

Որոշումն ընդունվեց 34 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]