Քաղաքականություն

Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանն ասաց շարժման հանրահավաքի ընթացքում:

«Ես կոչ եմ անում բանակին` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ես կոչ եմ անում ոստիկանությանը` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին միանալու կոչ արեց նաև այլ քաղաքացիների:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում