Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում մեկնարկում են ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաները

1 րոպեի ընթերցում

Հանրապետության հրապարակում մեկնարկում են ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած անհնազանդության ակցիաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ անհնազանդության ակցիաներով մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վճռական հանրահավաքը:

«Այսօր մեկնարկում է վճռական հանրահավաքը: Ավելի քան վստահ եմ, որ, եթե ոչ ժամեր, ապա մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինի նստած վարչապետի աթոռին»,- ասաց Բաբայանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում