ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները, որտեղ արդեն անվտանգության միջոցներ են գործում COVID-19-ի դեմ պայքարի նպատակներով, կարգադրել են դեկտեմբերի 23-ից արգելել մարդկանց հինգ հոգուց ավելի խմբերով հավաքվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը: Այդ սահմանափակումը գործելու Է մինչեւ հունվարի 3-ը: Այն վերաբերում Է մարդկանց հավաքվելուն ինչպես փողոցներում, այնպես Էլ հաստատություններում:
Իշխանությունները որոշել են խիստ միջոցներ ձեռնարկել Նոր տարվա նախօրյակին, երբ մեծանում Է միջոցառումների եւ ճանապարհորդությունների թիվը: Դեկտեմբերի 20-ին միայն Սեուլում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 473 նոր դեպք, դա օրական վարակումների ամենամեծ թիվն Է քաղաքում համավարակի սկզբից ի վեր: Նոր դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրում են Սեուլի շրջանում: Դժվարին իրադրություն Է ստեղծվել, չնայած երկրում գործող խիստ սահմանափակումներին: Ավելի վաղ երկրի կառավարությունը փակել Էր Սեուլում եւ մերձակա շրջաններում գտնվող դպրոցները: Նաեւ Սեուլի տարածաշրջանում ներկայում արգելված են 50-ից ավելի թվաքանակով մարդկանց հավաքները, փակ են ժամանցային հաստատությունների մեծ մասը, իսկ ռեստորաններն այցելուներին չեն կարող սպասարկել ժամը 21:00-ից հետո: Հավարակի սկզբից ի վեց Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 50 հազար մարդ, 698-ը մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: