Հարավային Կորեան նոր հատուկ ներկայացուցիչ Է նշանակել ԿԺԴՀ-ի գծով
1 րոպեի ընթերցում
![Հարավային Կորեան նոր հատուկ ներկայացուցիչ Է նշանակել ԿԺԴՀ-ի գծով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038411.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահի հաշտության հարցերով քարտուղար Նո Կյու Դուկը նշանակվել Է միջուկային ծրագրի գծով նոր գլխավոր բանակցորդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտարարել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը:
Նո Կյու Դուկը կդառնա Կորեական թերակղզում խաղաղության ու անվտանգության հարցերով երկրի նոր հատուկ ներկայացուցիչը, ճշտում Է արտաքին քաղաքական գերատեսչությունը: Նա կփոխարինի Լի Դո Խուանին, որն այս պաշտոնում նշանակվել Էր 2017 թվականին եւ իր նախորդներից ավելի երկար Է կատարել պարտականությունները: Նո Կյու Դուկն ավելի վաղ եղել Է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը եւ անվտանգության ռազմավարության գծով նախագահի քարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: