Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եռաբլուր զինվորական պանթեոնում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել պատերազմի նահատակների հիշատակին:
Մինչ այդ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ազատել էին ճանապարհը պատնեշ կազմած մի խումբ քաղաքացիներից, ովքեր կանգնել ու փորձում էին թույլ չտալ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասնակիցներին մուտք գործել Եռաբլուրի տարածք:
ՀայաստանումևԱրցախումդեկտեմբերի 19-իցհայտարարված էեռօրյասուգ: