Քաղաքականություն

Պուտինը հնարավոր է համարում ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացումը, եթե լինի կողմերի համաձայնությունը

1 րոպեի ընթերցում

Պուտինը հնարավոր է համարում ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացումը, եթե լինի կողմերի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը, սակայն այն դեպքում, երբ կլինի այդ մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչ վերաբերում է հումանիտար առաքելության կոնտինգենտի խաղաղապահների թվի ավելացմանը, ապա դա հավանական է, բայց միայն բոլոր կողմերի հետ համաձայնությամբ, այդ թվում` Ադրբեջանի, քանի որ մենք ի սկզբանե քննարկել ենք մեր խաղաղապահների թիվը և այն համաձայնեցված է»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ, եթե կողմերը հայտնեն խաղաղապահների թվի ավելացման անհրաժեշտության մասին, ապա իրենք դա կանեն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում