ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ մարդ զոհվել եւ 11-ը տուժել են ավտոբուսի եւ միկրոավտոբուսի բախման արդյունքում, որը տեղի Է ունեցել Եգիպտոսի Սոհագի կենտրոնական նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Akhbar el-Yom պորտալը:
Ճշտվում Է, որ մարդատար ավտոբուսը, որը Քենա քաղաքից շարժվում Էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, եւ միկրոավտոբուսը, որը երկրի հյուսիսի Մերսա-Մաթրուհ քաղաքից ուղեւորվում Էր ալ-Բալամիշ գյուղ, բախվել են ալ-Կոշեհ գյուղ մտնելիս: Դրա հետեւանքով յոթ մարդ Է մահացել Է, 11-ը՝ տուժել: Իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը:
Եգիպտոսը ցավալիորեն հայտնի Է իր ճանապարհային ենթակառուցվածքի վատ վիճակով: Եգիպտոսի կենտրոնական վիճակագրական բյուրոյի հաշվարկների համաձայն, 2019 թվականին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների գրեթե 80 տոկոսի պատճառը դարձել Է մարդկային գործոնը, իսկ դրանց զոհ Է դարձել գրեթե 3500 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: