Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են հասցրել Մարտակերտ

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են հասցրել Մարտակերտ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաք են հասցրել հումանիտար օգնության փաթեթները` բեռնված սննդով և առաջին օգնության պարագաներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են իրենց տները վերադարձած արցախցիներին: Հումանիտար պարագաներ է ստացել ավելի քան 100 ընտանիք:

Ռուսաստանի ՊՆ բժշկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցույց տալ Ստեփանակերտի և Մարտակերտի բնակիչներին: Ռուս բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցույց տվել 529 մարդու, այդ թվում` 63 երեխայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am