Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն արձանագրել է արդյունաբերական արտադրության աճի ամենամեծ ցուցանիշը ԵԱՏՄ-ում

Հայաստանն արձանագրել է արդյունաբերական արտադրության աճի ամենամեծ 
ցուցանիշը ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդյունաբերական արտադրության աճը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 355,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, աճել 0,5%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին տասն ամիսների ընդհանուր արդյունաբերական արտադրության ցուցանիշը եղել է 837 մլրդ 433,8 մլն դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 2,8 %-ով։

Ընդ որում, 2020-ի հունվար-հոկտեմբերին Բելառուսի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 38 մլրդ 601,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,2%-ով։

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում արդյունաբերական արտադրության ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այդ ցուցանիշը 2020-ի առաջին տասն ամիսներին կազմել է 52 մլրդ 210,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 0,6%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 3 մլրդ 480,1 մլն ԱՄՆ դոլար և 3,6% նվազում, իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, 739 մլրդ 786,6 մլն դոլար և 3,1% նվազում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am