Հասարակական

ՏԿԵ փոխնախարարը կմեկնի Մոսկվա` քննարկելու Հարավկովկասյան երկաթուղու հետագա գործունեության հարցերը

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ փոխնախարարը կմեկնի Մոսկվա` քննարկելու Հարավկովկասյան երկաթուղու հետագա գործունեության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը կգործուղվի Մոսկվա` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում