Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ աշակերտներն արժանացել են երեք մեդալի ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հայ աշակերտներն արժանացել են երեք մեդալի ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան տեղի է ունեցել դեկտեմբերի 7-14-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, օլիմպիադան պետք է ամռանը տեղի ունենար Վիլնյուս քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց:

Օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 250 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է հինգ մասնակիցներով, որոնք Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սաներ են:

Օլիմպիադայի արդյունքներով 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե, իսկ Հակոբ Չախոյանն ու Ռուբեն Կարախանյանը՝ բրոնզե մեդալների: Ի դեպ, Արտաշես Գյոլեցյանը հոկտեմբեր ամսին ոսկե մեդալի էր արժանացել նաև աստղագիտության միջազգային օլիմպիադայում:

ՀՀ թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը: Նշենք նաև, որ սա ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած երկրորդ ոսկե մեդալն է։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]