Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Բերդավան համայնքում հայտնված սահմանախախտ ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է

Բերդավան համայնքում հայտնված սահմանախախտ ադրբեջանցի տղամարդը 
կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված և  ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

«Այդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ:  «Արմենպրես»-ն ԱԱԾ էր դիմել պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, և ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են: ԱԱԾ-ից հայտնել էին հետևյալը. «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am