Միջազգային

Հարավային Կորեայի իշխանությունները չեն բացառել առավելագույն խիստ միջոցները COVID-19-ի պատճառով

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի իշխանությունները չեն բացառել առավելագույն խիստ միջոցները COVID-19-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ COVID-19 կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները պետք Է պատրաստ լինեն առավելագույն խիստ սահմանափակիչ միջոցներ գործարկելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե մենք չկարողանանք զսպել վիրուսի բռնկումը, ապա այժմ մոտենում Է չափազանց կարեւոր պահը, որպեսզի ուսումնասիրվի մինչեւ երրորդ մակարդակ սոցիալական հեռավորության ուժեղացման տարբերակը: Հարկ Է, որ իշխանություններն ընդունեն այդ որոշումը, եթե այն անխուսափելի Է»,-նրա խոսքը մեջբերում են տարածաշրջանային ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ները ճշտում են, որ նման միջոցառումները կհանգեցնեն տնտեսության մի ամբողջ շարք սեկտորների աշխատանքի դադարեցման, իսկ բնակիչներից կպահանջեն որքան կարելի Է ավելի շատ մնալ տանը եւ նվազեցնել շփումները շրջապատի մարդկանց հետ: Ֆիրմաների աշխատակիցներին, բացառությամբ ամենաանհրաժեշտները, կպարտադրեն աշխատել տնից, իսկ դպրոցական պարապմունքները կկրեն հեռավար ձեւաչափ:

Բնակիչները չպետք Է հավաքվեն 10 մարդուց ավելի խմբերով: Մինչդեռ դեկտեմբերի 14-ին կառավարությունը փակել Է դպրոցները երկրի մայրաքաղաք Սեուլում եւ մերձակա շրջաններում: Հարավային Կորեայում արձանագրվում Է կորոնավիրուսով հիվանդացության որոշակի անկում՝ դեկտեմբերի 14-ին 718 հայտնաբերված դեպք՝ դեկտեմբերի 13-ի 1030-ի եւ դեկտեմբերի 12-ի 950-ի դիմաց: Դեպքերի ընդհանուր թվաքանակը հասել Է 43 հազար 484-ի, վարակվածների շրջանում գրանցվել Է 587 մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում