Միջազգային

Արգենտինայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն տվեց աբորտների օրինականացման օրինագծին

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն տվեց աբորտների օրինականացման օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Կոնգրեսի (խորհրդարանի) ստորին պալատը հավանություն Է տվել աբորտների օրինականացման օրինագծին, որն անցյալ ամսին ներկայացրել Է երկրի կառավարությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին այդ մասին հայտնել Է Telam գործակալությունը:

Քվեարկության արդյունքներով՝ օրինագիծը պաշտպանել Է 131 օրենսդիր, 117-ն արտահայտվել Է դեմ, իսկ վեցը ձեռնպահ Է մնացել: Այս որոշումը պաշտպանել են հազարավոր կանայք, որոնք Բուենոս Այրեսում Կոնգրեսի շենքի մոտ սպասել են Պատգամավորների պալատի նստաշրջանի որոշմանը, նստաշրջան, որը շարունակվել Է 20 ժամ:

Օրինագծին հավանություն տված պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ աբորտների օրինականացումը հանրային աղողջապահության խնդիրն Է, իսկ դրանց գործող արգելքը՝ երկրում մայրական մահացության հիմնական պատճառներից մեկը: Դրա ընդունումը կնշանակի կանանց օրինական իրավունքների ընդլայնում:

Պատգամավորների պալատում քննարկումից հետո օրինագիծը քննարկման կստացվի Սենատում՝ վերջնական հաստատման համար: Մի շարք դիտորդներ որոշ թերահավատությամբ են վերաբերվում դրա հնարավոր վավերացմանը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին այն արդեն մերժվել Է Կոնգրեսի վերին պալատի կողմից:

Իշխանությունների տվյալներով՝ Արգենտինայում վատ կատարված աբորտի պատճառով տարեկան հիվանդանոցներում Է հայտնվում շուրջ 38 հազար կին, 1983 թվականից ի վեր ավելի քան 3 հազար կին Է մահացել այդ պատճառով:

Ներկայումս Արգենտինայում աբորտները թույլատված են սոսկ բռնաբարության, ինչպես նաեւ մոր կամ պտղի կյանքի սպառնալիքի դեպքում: Մնարած դեպքերում հղիության արհեստական ընդհատումը համարվում Է հանցագործություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում