Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Աբխազիայի ընդդիմությունը դեմ Է հանդես Է եկել Վրաստանի հետ բանակցությունների նոր ձեւաչափին

Աբխազիայի ընդդիմությունը դեմ Է հանդես Է եկել Վրաստանի հետ բանակցությունների նոր ձեւաչափին
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի «Արուաա» («Մարտիկներ») հասարակական կազմակերպությունը, որը բաղկացած Է վրաց-աբխազական պատերազմի վետերաններից, դիմել Է հանրապետության ղեկավարությանը՝ պահանջելով արտաքին քաղաքականության հայեցակարգից բացառել Վրաստանի հետ բանակցությունների լրացուցիչ ձեւաչափի վերաբերյալ կետը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրի նախագահի կողմից դեկտեմբերի 4-ին հաստատվել Է «Աբխազիայի արտաքին քաղաքականության հայեցակարգը», որի մի կետը հնարավորություն Է տալիս պայմաններ ստեղծել Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ բազմամակարդակ բանակցությունների լրացուցիչ ձեւաչափ ստեղծելու համար, որի շրջանակներում հնարավորություն կընձռվի վրացական կողմի հետ քննարկել փոխադարձ շահեր ներկայացնող այնպիսի հարցեր, որոնց լուծումը Ժնեւյան միջազգային բանակցությունների շրջանակներում հնարավոր չի»,-ասվում Է փաստաթղթում:

Ընդդիմության կարծիքով, այդ կետը, «դրա իրականացման դեպքում, երկրորդ պլան կմղի Ժնեւյան բանակցությունները, որոնք անցկացվել են Մեդվեդեւ-Սարկոզի պայմանավորվածությունների համաձայն:

«Արուաա»-ում կարծում են, որ «այդպիսով Աբխազիայի ղեկավարությունը սեփական ձեռքով նվազեցնում Է բանակցային գործընթացի կարգավիճակը, քանի որ Վրաստանում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը դեռ գործում Է Աբխազիայի հետ ուղղակիորեն եւ հավասարը հավասարի հետ ոչ ոք չի խոսի»:

Բացի այդ, ինչպես կարծում են հասարակական կազմակերպությունում, Աբխազիան կզրկվի միջազգային միջնորդներից եւ Ժնեւում բանակցային գործընթացի բարձր կարգավիճակից»:

Այդպիսի մոտեցումը, կարծում են հասարակական կազմակերպությունում, Սուխումին պաշտոնապես վերադարձնում Է «մինչեւ 2008 թվականի օգոստոս եղած ժամանակաշրջան, երբ Աբխազիան չունեց Ռուսաստանի եւ մյուս երկրների միջազգային ճանաչումը»:

Ընդդիմությունն անհրաժեշտ Է համարում հայեցակարգից բացառել այդ կետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am