Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն գործընթացը. Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի խոսքերի մասին

Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն գործընթացը. Զախարովան՝ 
Ալիևի և Էրդողանի խոսքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Ավելին, քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն սկսված կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ անվանելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:

Միևնույն ժամանակ, Զախարովան ավելացրել է, որ չի տեսել Ալիևի և Էրդողանի հայտարարության օրիգինալ տարբերակները, ուստի կարող է խոսել ընդհանուր առմամբ:

«Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, մեծ ջանքեր են գործադրվել այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու և փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում բոլոր ոլորտներում նորմալ կյանքի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների ստեղծման համար»,- ասել է Զախարովան:

Վերջինս ընդգծել է, որ այդ աշխատանքը բավականին բարդ է, ուստի քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am