Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիացի վարձկանները BBC-ին պատմել են, որ ադրբեջանցիներն իրենց որպես «թնդանոթի միս» էին օգտագործում ԼՂ-ում

Սիրիացի վարձկանները BBC-ին պատմել են, որ ադրբեջանցիներն իրենց որպես 
«թնդանոթի միս» էին օգտագործում ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարձկանները նշել են, որ իրենց գումար են առաջարկել առաջնագծում կռվելու համար:

«Մեզ ասացին, որ մեր առաքելությունն է լինելու, որպես ժամապահ լինել Ադրբեջանի սահմանին: Այդ աշխատանքի համար մեզ առաջարկեցին ամսական 2 հազար դոլար: Համաձայնեցինք, սակայն, երբ ժամանեցինք Ադրբեջան, հաջորդ օրը մեզ միանգամից տեղափոխեցին առաջնագիծ»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է սիրիացի վարձկանը:

Նրա խոսքով` առաջնագծում եղել են մոտ 30 հոգով, երբ 50 մետր քայլելուց հետո իրենց կողքին հրթիռ է ընկել:

«Անդադար կրակահերթը տևեց մոտ 30 րոպե: Այդ րոպեները դար էին թվում: Այդ ժամանակ ես փոշմանեցի, որ եկել եմ Ադրբեջան»,- ասել է նա:

Լրագրողի հետ զրույցում վարձկանները նշել են, որ մահն ամենուր էր և իրենք օգտագործվում էին, որպես «թնդանոթի միս», իսկ ապրելու հավանականությունն ընդամենը 1% էր:

Արցախի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Ադրբեջանի կողմից մասնակցում էին նաև սիրիացի վարձկան-ահաբեկիչներ: Այս հանգամանքը փաստվել է Հայաստանի, Արցախի և մի շարք այլ պետությունների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]