Հասարակական

Պատերազմի ավարտից հետո մարտերի գոտուց հայկական կողմը դուրս է բերել զոհվածների 846 մարմին

1 րոպեի ընթերցում

Պատերազմի ավարտից հետո մարտերի գոտուց հայկական կողմը դուրս է բերել զոհվածների 846 մարմին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայկական կողմը դուրս է բերել զոհված հայ զինծառայողների 846 մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին:

«Որոնողական աշխատանքների, մարմինների դուրսբերման աշխատանքների արդեն մեծ ծավալն արվել է: Նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել զոհվածների 846 մարմին, այս պահի դրությամբ այդ աշխատանքները նույնպես շարունակվում են: Այս պահի դրությամբ անճանաչելի 294 մարմնի նույնականացում ենք ունեցել, և մարմինները հանձնվել են ծնողներին: 154 մարմնի հետազոտություններ արված են և համընկնումներ դեռ տեղի չեն ունեցել»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը հավելեց, որ զոհված զինծառայողների մարմինների ևս 443 նմուշ էլ դեռ հետազոտման փուլում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում