Փաշինյանի հրաժարականը պահանջող երթերով ընդդիմությունը շարժվում է դեպի Ազգային ժողովի շենք
1 րոպեի ընթերցում
![Փաշինյանի հրաժարականը պահանջող երթերով ընդդիմությունը շարժվում է դեպի Ազգային ժողովի շենք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1037253.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները Երեւանի տարբեր հատվածներից երթերով շարժվում են դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ ժամը 16:00-ին մեկնարկում է «Հայրենիքիփրկությանշարժում»-ի հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երթերը մեկնարկել են Մատենադարանի, Դվին հյուրանոցի մոտ և Կասյան փողոցում:
«Հայրենիքի փրկության շարժում»-ը դեկտեմբերի 8-ին տվել է քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների մեկնարկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այն ձևավորվել է ընդդիմադիր 16 կուսակցությունների համագործակցությամբ։ Վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: