Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Ավելի վաղ Տաթև Խաչատրյանը հայտնել էր, որ Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին իրենց անհնազանդության ակցիան` խափանելով մետրոպոլիտենի երևեկությունը: