Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնը. Երևանի քաղաքապետը մանրամասնում է նոր ծրագիրը

Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնը. Երևանի քաղաքապետը 
մանրամասնում է նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի վարչական շրջաններում տեղադրվում են տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սկսում են Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններից:

«Այստեղ 16 կետերում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը եւ թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում»,-նշել է քաղաքապետը:

 Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով դրվել է մի քանի կարևորագույն նպատակ՝ սկսած բնապահպանականից,  վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով:  Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց եւ ծալելուց հետո: Կապույտը՝ պլաստիկի համար է: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ եւ այլն:

«Փոքր մոխրագույն, սեւ թափոնամաններն ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը եւ այլ սպասք, այլեւ օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, եւ այլն: Մեր մասնագետները և վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան»,-նշել է թաղապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]