Հասարակական

Կադաստրի կոմիտեն նախատեսում է նվազեցնել որոշ ծառայությունների մատուցման սակագները

1 րոպեի ընթերցում

Կադաստրի կոմիտեն նախատեսում է նվազեցնել որոշ ծառայությունների մատուցման սակագները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի դեկտեմբերի 8-ի նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը:

«Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են կադաստրի համակարգում իրականացվող համակարգային բարեփոխումներից և ուղղված են հստակեցնելու քաղաքացիների համար պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը, թեթևացնելու վարչարարությունը, նվազեցնելու՝ ինչպես պետական պաշտոն և քաղաքացի անմիջական շփումը, այնպես էլ որոշ ծառայությունների մատուցման սակագները»,- ասաց Ավագյանը:

Նարինե Ավագյանը հավելեց, որ նախագծով իրականացվել են նաև որոշ դրույթների շտկումներ:

Օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում