Թուրքիայում 304 զինվորականների ձերբակալման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի առնչությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Իզմիրի դատախազությունը 304 զինվորականների, այդ թվում 295-ը՝ գործող, ձերբակալման օրդեր են տվել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով, որին մեղադրում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում Է, որ գործողությունն անցկացվել Է Թուրքիայի 50 նահանգներում, 198 մարդ արդեն ձերբակալվել Է:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջան փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ ազատվել են շուրջ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջան փորձը եւ հերքել մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: