Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել ԼՂ հարցով բանակցությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել ԼՂ 
հարցով բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տարածված հայտարարությունում:

«Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ: Նա ողջունում է հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը` Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն և կոչ է անում բոլոր նրանց, ում դա վերաբերում է, շարունակել իրենց հանձնառությունների կատարումը, հատկապես այն դրույթներով, որոնք վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքներին»,- ասված է հայտարարությունում:

Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է արձագանքել հակամարտության բոլոր շրջաններում հումանիտար պահանջմունքներին և անհրաժեշտության դեպքում ընդլայնել Հայաստանին և Ադրբեջանին հասցեագրվող ընթացիկ օգնությունը: Նա կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին լիարժեք համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ՝ ապահովելու նրանց անարգել հասանելիությունը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը»,- նշված է հայտարարությունում:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են եռակող հայտարարությունում, որով դադարեցվել են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]