Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կսկսեն դեկտեմբերի 22-ից

«Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կսկսեն դեկտեմբերի 22-ից

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կմեկնարկի ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից: Այդ մասին հաղորդել Է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 4-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել Է երկրի վարչապետ Ասկար Մամինին, որը պետության ղեկավարին զեկուցել Է կորոնավիրուսային վարակի դեմ ղազախստանյան պատվաստանյութի մշակման ընթացքի մասին:

«Պետության ղեկավարին նաեւ հաղորդել են, որ Ռուսաստանի նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա պայմանավորվածությանը համապատասխան, ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից Ղազախստանում կսկսվի «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում Է, որ երկրի բնակչության զանգվածային կամավոր պատվաստման գործարկումը պլանավորվում Է 2021 թվականի սկզբից: «Առաջին փուլը ընդգրկի բնակչության վարակման ռիսկին առավել ենթակա խմբերը, ներառյալ բժիշկները, մանկավարժները, ուժային կառույցների աշխատակիցները»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]