Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն նախաձեռնել են գերիներին վերադարձնելու հարցով հրատապ քննարկում

1 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն նախաձեռնել են գերիներին վերադարձնելու հարցով հրատապ քննարկում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առանցքում հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։ Առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում