1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերը

Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ 
պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամերիաբանկը  տեղեկացնում է, որ թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):

Հայկական առաջին կանաչ պարտատոմսերը թողարկվել են Ամերիաբանկի երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ, որը նաև պարտատոմսերի հիմնական ներդրողն է: Կայուն զարգացման թեմայով հետազոտությունների և վերլուծությունների ոլորտում համաշխարհային առաջատար Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի հայեցակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը ԿՊՍ-ին և համաշխարհային շուկայի չափանիշներին: Հայեցակարգի մշակման և Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ)` Ամերիաբանկի գործունեությանը համապատասխանեցման գործում որպես արտաքին խորհրդատու հանդես է եկել Ernst & Young ընկերությունը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց. «Մեծ ուրախությամբ ենք ազդարարում Ամերիաբանկի կողմից Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի բարեհաջող թողարկման և տեղաբաշխման մասին: Ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում էական դեր խաղալու էկոլոգիական կայունությանը նպաստող կանաչ ծրագրերի ֆինանսավորման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել FMO-ի մեր գործընկերներին աջակցության և այս շրջադարձային գործարքի հիմնական ներդրողը հանդիսանալու համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել Ամերիաբանկի անձնակազմին այս ձեռքբերման առիթով»:

FMO-ի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելեց. «Այսօր մենք ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք մեր ամուր և հաջող համագործակցության ճանապարհին: Տարիների ընթացքում FMO-ն և Ամերիաբանկը բազում ծրագրեր են իրականացրել միասին. ստորադաս փոխառության տրամադրում, առաջնային ֆինանսավորման մի շարք հնարավորություններ, ինչպես նաև միջոցներ` ուղղված երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը: 2019թ. մենք որոշեցինք միասին նախաձեռնել կանաչ ֆինանսավորման ծրագիր, որի արդյունքում այսօր արդեն ձեզ ենք ներկայացնում Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերը: Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը` սատարելու Ամերիաբանկին իր «կանաչ» ռազմավարության հետագա զարգացման գործում, որը կօգնի հասնել երկրի  առաջատար «կանաչ» բանկը  լինելու իր հավակնություններին»:

FMO-ն Նիդերլանդների ձեռներեցության զարգացման բանկն է: Ներդրումներ կատարելով ավելի քան 80 երկրում՝ FMO-ն նպաստում է աշխատատեղերի և եկամտի ստեղծմանը՝ բարելավելու մարդկանց կյանքն աշխարհի այն մասերում, որտեղ սա կարող է ամենամեծ փոփոխությունը բերել: FMO-ի դերը ֆինանսավորմամբ չի սահմանափակվում, քանի որ այն օգնում է բիզնեսին ապահովել թափանցիկություն աշխատանքում և աճել էկոլոգիապես և սոցիալապես պատասխանատու ձևով:

FMO-ի գործընկերները սպասարկում են միլիոնավոր հաճախորդների, ուստի նրանց կողմից լավագույն փորձի ներդնումը դրական մեծ ազդեցություն կունենա տվյալ երկրի զարգացման վրա: Այսպիսով, ստեղծվում են աշխատատեղեր, մարդկանց համար եկամուտ է ապահովվում, հարկեր են գոյանում` նպաստելով առողջ մասնավոր հատվածի կայացմանը: Սա նպաստում է այնպիսի տնտեսության կառուցմանը, որն այսօր մարդկանց համար ստեղծում է նախապայմաններ` առանց վտանգելու ապագա սերունդների հնարավորությունները: FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն ու խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք  www.ameriabank.am կամ զանգահարեք (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]