Հասարակական

Հայ-ռուսական դաշնակցային կապերի վերականգնման մեջ մեծ դեր ունեցավ Հայաստանի խորհրդայնացումը․ պատմաբան

3 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական դաշնակցային կապերի վերականգնման մեջ մեծ դեր ունեցավ Հայաստանի խորհրդայնացումը․ պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդայնացումը կարևոր էր Ռուսաստանի հետ դաշնակցային կապերի վերականգնման և հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկին նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ Կարեն Խաչատրյանը:

«Հարյուր տարի առաջ այս օրերին ճակատագրական իրադարձություններ էին տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ իրադարձությունները, ի վերջո, բերեցին Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը և խորհդայնմացմանը: 100 տարի առաջ աշնանը Թուրքիան դավադրաբար ներխուժեց Հայաստանի Հանրապետություն, սկսվեց թուրք-հայկական պատերազմը: Ցավոք, Հայաստանն այդ ժամանակաշրջանում մնացել էր առանց դաշնակիցների և կրեց ցավալի պարտություններ, որոնք նպաստեցին Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը»,- նշեց Կարեն Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ՝ այդ ժամանակ միակ պետությունը, որն ի զորու էր սաստել և կանգնեցնել թուրքական հետագա մահաբեր ներխուժումը դեպի Արարատյան դաշտավայր՝ Խորհրդային Ռուսաստանն էր, որի հետ, ցավոք, Հայաստանի առաջին Հանրապետությունը չուներ դաշնակցային հարաբերություններ.

«Ի վերջո, Խորհրդային Ռուսաստանի կարմիր բանակին հաջողվեց իրենց իսկ բնութագրով, սեպով մխրճվել քեմալական բանակների և Ադրբեջանի միջև, որովհետև պատմական փաստերը և՛ թուրքական, և՛ խորհրդային աղբյուրներում, հայտնի բոլշևիկների նամակագրությունը փաստում ու վկայում է, որ քեմալական Թուրքիայի նպատակն էր վերացնել հայկական պետությունը և միանալ Ադրբեջանին: Կարմիր բանակը, մտնելով Հայաստանի տարածքներ, նպաստեց, որ Հայհեղկոմը 1920թ նոյեմբերի 29-ին հայտարարի Հայաստանում խորհրդային կարգեր հռչակելու մասին: Բայց մեր ուսումնասիրությունները վկայում են, որ դա առաջին քայլն էր դեպի Խորհրդային Հայաստան: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Ես նկատի ունեմ Երևանի դեկտեմբերի 2-ին հայ-ռուսական համաձայնագիրը, որի համաձայն, ի պատիվ այդ օրվա Հայաստանի իշխանությունների, նրանք խաղաղ անարյուն ճանապարհով հեռացան իշխանությունից և այն փոխանցեցին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին: Այդպիսով , Հայաստանը խորհրդայնացվեց և հայտարարվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, սկսվեց Հայաստանի երկրորդ խորհրդային Հանրապետության պատմափուլը, որը տևեց ավելի քան 70 տարի և այդ տարիները իրենց ամբողջության մեջ զարգացման տարիներ էին։ Խորհրդայնացումը կարևորվում էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերականգման առումով ևս։ Հայաստանի տարածքում այսուհետ տեղակայվելու էին խորհրդային զորքեր և Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ռուսաստանը դառնում էին դաշնակից երկրներ քաղաքական և ռազմական առումով»,- ասաց Խաչատրյանը:

Վարչապետը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

Քաղաքականություն

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

Հանրապետությանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան

Քաղաքականություն

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան

Հայ ժողովրդի ինքնությունը պահող գրավականը հայ բանասիրության պահպանումն է. Երևանում կայացավ միջազգային գիտաժողով

Կրթություն

Հայ ժողովրդի ինքնությունը պահող գրավականը հայ բանասիրության պահպանումն է. Երևանում կայացավ միջազգային գիտաժողով

Տեղ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 800 հակ անասնակեր

Մարզեր

Տեղ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 800 հակ անասնակեր

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին

Քաղաքականություն

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին

Հայաստանում կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ

Ամերիկա

Հայաստանում կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում