Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հնդկաստանում մեկ տարում կարտադրեն «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին

Հնդկաստանում մեկ տարում կարտադրեն «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Hetero դեղագործական պատրաստուկների հնդկական արտադրողը պայմանավորվել են Հնդկաստանում մեկ տարում արտադրել կորոնավիրուսի դեմ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութի՝ «Սպուտնիկ V»-ի ավելի քան 100 միլիոն չափաբաժին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է պատվաստանյութի Twitter օգտահաշվում զետեղված հաղորդագրության մեջ:

«ՌՈւՆՀ-ն եւ Hetero-ն՝ Հնդկաստանի առաջատար դեղագործական պատրաստուկներ արտադրողներից մեկը, հայտարարում են Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին արտադրելու շուրջ համաձայնության մասին»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ճշտվում Է, որ կողմերը մտադիր են պատվաստանյութի արտադրությունը գործարկել 2021 թվականի սկզբին:

«Սպուտնիկ V»-ն յուրաքանչյուր երկրի համար, որը ձգտում Է պաշտպանել իր բնակչությանը կորոնավիրուսից, պետք Է դառնա պատվաստանյութերի ազգային ֆորտֆելի կարեւոր մասը: Hetero-ի հետ գործընկերության շնորհիվ զգալիորեն ավելանալու են պատվաստանյութի թողարկման արտադրական հզորությունները, ինչը հնարավորություն կտա Հնդկաստանի բնակչությանն արդյունավետ պատվաստուկով ապահովել համավարակի ժամանակաշրջանում»,-հայտարարել Է ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա, որի կարեւոր առանձնահատություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]