Սպորտ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը` «Ռոմա»-«Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Ռոմա»- «Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ռոմայի»«Թվիթերում» անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Պարմային»:«Գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել28-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մայորալը: Այնուհետև իր տպավորիչ խաղում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս երկու դիպուկ հարված կատարեց 32-րդ և 40-րդ րոպեներին: Մխիթարյանը 6 գոլի հեղինակ է դառնում իտալական ակումբի վերջին 3 խաղում անընդմեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում