Քաղաքականություն

Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորության մասին` ՌԴ ներքին անվտանգության տեսանկյունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Մեզ համար, Ռուսաստանի համար նման տիպի հակամարտությունները եւ դրանց կարգավորումը հատուկ նշանակություն են ներկայացնում, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունեն դարավոր կապեր:

«Դա մեզ համար նաև ներքաղաքական չափանիշներ ունի, և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից», - եզրափակել է Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում